«Ու թող ինձ ասեն` խենթ է, սգալ չգիտի, սևի փոխարեն սպիտակ է հագնում»․ զոհված զինծառայողի մայր

Զոհված զինծառայողի մայր Արսինե Սահակյանը, ով մի շարք կամավորական հասարակական կազմակերպություների անդամ է, և մասնակցել է «Սև ու սպիտակ» անունը կրող միջոցառմանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է քննադատություններին:

«Ու թող շատերին տարօրինակ թվա, և թող խոսեն ու բամբասեն, թող հոխորտան ու հայհոյեն, մեկ է չեն սպանի ինձ։

Մեկ է, չեն կարող գլխատել այն ԿՅԱՆՔԻՆ, որն ապրում է իմ մեջ, որովհետև հիմա այդ կյանք ուրիշ է, ավելի ուժեղ է, ավելի զորեղ է, ավելի հպարտ է, քանզի, որդուս պարգևն է:

Ու թող ինձ ասեն խենթ է, սգալ չգիտի, սևի փոխարեն սպիտակ է հագնում, լացի փոխարեն ծիծաղում է, մեկ է ապրելու եմ։

Հիմա ավելին պիտի ապրեմ ու ապրելով կյանքեր փոխեմ, որ հողն էլ ոտքերիս տակ երբեք չզգա ծանրությունս։

Ու թող աստված օրհնի և իմաստություն տա բոլոր նրանց, ովքեր կքննադատեն ինձ և ինձ պես մայրերին ։

Ցավ եմ ապրում հոգով աղքատների համար։

Իսկ հոգով աղքատ լինելն էլ ավելի մեղք է։

Շնորհակալ եմ ընկերներիս:

Շնորհակալ եմ Աստծուն, որ Ձեզ ունեմ»,- գրել է նա:

Կարդացեք նաև՝ 

Էդգարի մայրը պատերազմի օրերին որդուն մոտ լինելու համար կամավոր մեկնել էր Արցախ՝ հաց թխելու

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել