ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտարարել է, որ Բագրատ Սրբազանի առաջնորդած ընդդիմադիր շարժումը սկսել է բացասաբար ազդել վերջինիս ենթակաների հուզական ֆոնի վրա։
««Շատ իրատեսական է, որ այս իշխանությունը ընդունակ է ցանկացած այլանդակության` ներառյալ դիմելու Ադրբեջանին, որ հարձակվի, որպեսզի ես մեղադրեմ այս շարժմանը»:
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան 15.05.2024
«Փաստորեն (Լոռիում և Տավուշում աղետի) կանխարգելման հնարավորություն ունեցել են… Միգուցե դիտմա՞մբ են արել (չեն կանխել աղետը)` կանխելու համար մեր ցույցը: Մեղք էլ չեմ վերցնի վրաս, որ ասեմ՝ հենց այդպես է, բայց վարկած է»:
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան, 30.05.2024, քիչ առաջ
Հուսով եմ` Վեհափառ Տերը կների ցածրիս, եթե խոնարհաբար հանդգնեմ կարծիք հայտնել, որ իր առաջնորդած ընդդիմադիր շարժումը սկսել է բացասաբար ազդել իր ենթակաների հուզական ֆոնի վրա: Գուցե հարգարժան սրբազանների սրտերն այնքան են լցվել ատելությամբ, որ սա սկսել է մթագնել նրանց բանականությունը:
Մեղք էլ չեմ վերցնի վրաս, որ ասեմ՝ հենց այդպես է, բայց վարկած է»,- Facebook-ում գրել է Ռուբինյանը։