Արդեն պարզվել է, թե ինչպես էր հնարավոր հեղեղը կանխել․ Բագրատ Սրբազանի հայտարարությունը

Արդեն պարզվել է, թե ինչպես էր հնարավոր հեղեղը կանխել, բայց այս մարդիկ ո՛չ գիտնականների հետ են խոսում, ո՛չ մասնագետների, և ամեն ինչ թողնված է բարձիթողի վիճակում։ Այս մասին Կառավարության շենքի մոտ հայտարարել է Բագրատ Սրբազանը։

«Մեղք չվերցնեմ ինձ վրա, բայց գուցե դիտմա՞մբ են արել՝ ցույցը կանխելու համար կամ գուցե փողե՞ր կան ինչ-որ տեղից ստանալու։

Կրկնում եմ, մեղք չվերցնեմ ինձ վրա, բայց վարկածներն ապրելու իրավունք ունենք։ Ես խոսել եմ գիտնականների հետ, որոնք ասել են, թե ինչ միջոցներ պետք է ձեռնարկվեին։

Ասելիքս այն է, որ այս մարդիկ ոչնչից ո՛չ հասկանում են, ո՛չ էլ որևէ մեկին հարցնում են, հետևաբար աղետն իրենք են»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել