Այս պահին Հանրապետության հրապարակում ընթացող ակցիայի որոշ մասնակիցներ հարվածներ են հասցրել ոստիկաններին, հայտնում են ոստիկանությունից։
«ՆԳՆ ոստիկանությունը շարունակում է կատարել օրենքով իրեն վերապահված գործառույթները։ Ցանկացած հակաօրինական արարք ստանալու է համապատասխան քրեաիրավական գնահատական։
Ակցիայի մասնակիցներին կոչ ենք անում չխախտել օրենքն ու ենթարկվել ոստիկանների օրինական պահանջներին»,-նշվում է հայտարարության մեջ։