ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանը Ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․
«Այցելել եմ Ալավերդու Թումանյան 5, 6 շենքերի բակեր։ Երեկվանից շինտեխնիկան հեռացնում է բակում կուտակված տիղմի հաստ շերտը։ Դուրս են բերվում տիղմի մեջ մնացած ավտոմեքենաները։ Այսօր էլ ավելի մեծ քանակությամբ տեխնիկա է մոբիլիզացվել։
Կատարել եմ նաև տնայցեր, գնահատել վիճակը, բնակիչների կարիքները։ Առաջին հարկի տները, խանութները հեղեղվել են։ Ամբողջությամբ ջրի տակ էր անցել մասնավոր Հունական բժշկական կենտրոնը»։