Ալավերդու Դեբեդ թաղամասում վերականգնվել է էլեկտրամատակարարումը. պատգամավոր

Ալավերդու Դեբեդ թաղամասում վերականգնվել է էլեկտրամատակարարումը։ Առաջիկա օրերին կվերականգնվի ջրամատակարարումը։ Ալավերդիում էլեկտրաէներգիայի խնդիր ունի միայն Սանահին կայարանը։ Այս մասին հայտնում է «ՔՊ» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը։

«Ախթալայում և Ալավերդու մի շարք թաղամասերում երեկ վերականգնվել է գազամատակարարումը։ Կապի խնդիրները նույնպես հիմնականում կարգավորված են։ Վեոլիա Ջրի, ՀԷՑ-ի և Գազպրոմի մասնագետները տեղում, հաճախ վտանգավոր վայրերում հսկայածավալ և օպերատիվ աշխատանք են կատարում»,- ասվում է պատգամավորի գրառման մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել