Վթարային ջրանջատումներ մայիսի 28-ին

Վթարային ջրանջատում Երևանի Արաբկիր և Կենտրոն վարչական շրջաններում մայիսի 28-ին:

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ մայիսի 28-ին ժամը 10:00-18:00-ն կդադարեցվի Ֆրիկի, Այգեձոր, Իսրայելյան, Արամի, Սիմեոն Երեվանցու, Գուլակյանի, Ձորագյուղ, Ռուսթավելի, Կոնդ, Ձորափի, Ջեյմս Բրայսի, Մարշալ Բաղրամյան 2 նրբ. և ՇԵՆՔ 21, 60-79Ա շենքերի, Պռոշյանի փող. և 1 նրբ., Երզնկյանի, Մ.Սարյանի 2, 14, 20/1, Օրբելի 4-33Ա, Պարոնյանի 16-50/3, Լեոյի 12 շենքերի ջրամատակարարումը:

Վթարային ջրանջատում Երևանի Շենգավիթ վարչական շրջանում մայիսի 28-ին։

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ մայիսի 28-ին ժամը 10:30-18:00-ն կդադարեցվի Սևանի փողոցի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել