Ընտանիքում 6 հոգի ենք, 2-ը նորմալ գումարը ստանում են, 4-ը՝ երկու ամիս հետո․ բռնի տեղահանված

Iravaban.net-ի «Արցախահայերի իրավական խնդիրները Հայաստանում» շարքի շրջանակներում Համլետ Հովակիմյանն ասաց, որ տեղահանվել է Ստեփանակերտ քաղաքից։

Նա նշեց, որ աշխատանք է գտել, որպես էլեկտրիկ է աշխատում։

Համլետ Հովակիմյանի խոսքով՝ իր ընտանիքը 6 հոգուց է բաղկացած։ Պետության աջակցությունից օգտվում են, բայց ընտանիքից միայն երկուսն են, որ ամեն ամիս ստացել են, մյուսների պարագայում գումարը ուշացնում են, ինչի հետևանքով իրենք էլ խնդիրների առաջ են կանգնում։

————————

«Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության մեխանիզմների ուժեղացում» ծրագիրը իրականացվում է Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից «Հարմոնիա» շուշեցի կանանց հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբ` Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» (www.juremonia.am) ծրագրի շրջանակներում:
Ծրագրի ընդհանուր նպատակն է նպաստել Արցախից բռնի տեղահանվածների ինտեգրմանը Հայաստանում իրենց բնակության նոր համայնքներում՝ նրանց իրավունքների պաշտպանության մեխանիզմների ուժեղացման միջոցով, բարձրացնել նրանց իրավունքների իրավական իրազեկության և արդարադատության հասանելիության մակարդակն ու պաշտպանությունը:
Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել