Լոռիի մի շարք համայնքներում ջրամատակարարումը դադարեցված է․ այս մասին հայտնում է «Վեոլիա ջուրը»։
«Դեբետ գետի վարարման հետևանքով «Ալավերդի-Արճիս-Նոյեմբերյան» ջրատարը հայտնվել է ջրի տակ, ինչի պատճառով այս պահին դադարեցված է Ալավերդի, Ախթալա, Այրում քաղաքների, Հաղթանակ, Դեղձավան, Հաղպատ, Նեղուց, Շնող, Թեղուտ, Բագրատաշեն, Պտղավան, Զորական, Լճկաձոր, Ճոճկան, Այրում Մեծ և Փոքր գյուղերի ջրամատակարարումը։
Վարարումների հետեւանքով խնդիրներ են առաջացել նաև Դիլիջան քաղաքում, որի մի հատվածում ևս դադարեցված է ջրամատակարարումը»,- հայտնել է «Վեոլիա ջուրը»-ը։