«Գործարարներին են հալածում տարբեր աստիճանի։ Այսօր շատ պատվական մարդու, որ տարիներով ծառայել է մեր պետությանը, իրենց գործարանն են մտել, հարկային խուզարկումներ կատարել և ձերբակալել»,-այս մասին լրագրողներին հայտնեց Բագրատ Սրբազանն այսօրվա հանդիպումից հետո։
Լրագրողի հարցին, թե ում մասին է խոսքը, Բագրատ Սրբազանն ասաց՝ Հայկ Շահնազարյանի։
«Շահնազարյան գինու-կոնյակի գործարանը, որ բացեիբաց մեր աջակիցն է, այսինքն՝ ոչ թե մեր, այլ ճշմարտության։ Ինձ հետ է եղել միշտ, անհատույց, այն եզակի գործարարներից է, որ անթաքույց է գործել, որովհետև մարդը հայրենիք ունի, իր համար իր նյութական կարողությունը և այլն, բոլորովին կապ չունեն։ Տարիներով Արցախին են օգնել, տարբեր ծրագրեր են արել, բարեգործություններ են արել, անշահախնդիր ապրել, գործել են էս մարդիկ»,-նշեց նա։