Փրկարար ծառայությունը հայտնում է՝ մայիսի 25-ին՝ ժամը 14:01-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ քաղաքի Այգեստան փողոցում այրվում է տան տանիք։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։20-ին, մարվել՝ 14։55-ին։ Այրվել է տան տանիքի (մոտ 240 քմ) փայտե կառուցատարրերի մոտ 30 քմ հատվածը։