Այսօրվանից ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը ստանձնեցին 4,9 կմ սահմանազատված հատվածների պահպանությունը

Այսօրվանից ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը ստանձնեցին ՀՀ պետական սահմանի՝ Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար եւ Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ սահմանազատված հատվածների պահպանությունը։

Այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Պետական սահմանի Կիրանց բնակավայրի 5,8 կմ սահմանազատված հատվածի պահպանությունը մինչև ս․թ․ հուլիսի 24-ը կիրականացվի անցումային սխեմայով։

Հանյրենիքից դուրս հայրենիք պետություն փնտրելու պայմաններում է, որ ձևավորվեց ՀՀ 3-րդ հանրապետւթյունը։ Այն որդեգրեց տեսլական, որը լիարժեք և ամբողջությամբ տեղավորվում էր հայրենիքի փնտրտուքի խորհրդահայ բանաձևի մեջ։ Հայրենիքի փնտրտուքը վերահաստատվեց, որպես 3-րդ հանրապետության առանցքային սոցիալ-հոգեբանություն։ Մեր կառավարությունը ոչ թե տարանջատում, այլ փորձում է վերստին միավորել, նույնացնել հայրենիք և պետությունը հասկացությունները։ Դա է ՀՀ-ն կայացնելու և հզորացնելու միակ ճանապարհը։ ՀՀ-ում ապրող իրական մարդկանց նկատմամբ մեր պարտքը պահանջում է, որ ամեն ինչ անենք, որ սահմանազատված սահմաններով, ինքնիշխան և ժողովրդավար, իրական Հայաստանը դառնա ազգային և պետական գաղափարախոսություն, հայեցակարգ։

Ես անցել եմ այդ տառապալի ճանապարհով՝ պատմական Հայաստանի հոգեբանությունից դեպի իրական Հայաստանի հոգեբանություն եւ այդ նույն ճանապարհն անցնում ենք միասին, որի վերջում Ավետյաց երկիրն է»,-նշեց նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել