Վթարային ջրանջատում Երևանում և մարզերում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ մայիսի 24-ին ժամը 14:00-20:00-ն կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի Վ.Այգեկցու, Այգեձոր, Թավրիզյան, Սևքարեցի Սաքո, Մանուշյան փողոցների, Վ.Վաղարշյան 19-26 շենքերի, Ա.Խաչատրյան 1-21/1շենքերի, Հակոբյանի 2-12/7 շենքերի, Գյուլբենկյանի 35-46 շենքերի, Կոմիտաս 1-15/4 շենքերի, Աղբյուր Սերոբ, Սոսե, Խնկո-Ապոր փողոցների ջրամատակարարումը:

Մայիսի 24-ին ժամը 15:00-20:00-ն կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Զ.Սարկավագ 145-155 շենքերի, Մ. Մելիքյան փողոցի ջրամատակարարումը:

Մայիսի 24-ին ժամը 10:30-16:00-ն կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Քանաքեռ 9, 10 փողոցների, Զ.Սարկավագ 4 նրբանցքի ջրամատակարարումը:

Մայիսի 24-ին ժամը 11:30-18:00-ն կդադարեցվի գ. Առինջ Մ. Մկրտչյան թաղ. 1-17 փողոցների և նրբանցքների, Ավան 3-14 փողոցների ջրամատակարարումը:

Մայիսի 24-ին ժամը 10:30-16:00-ն կդադարեցվի Մայակովսկի գյուղի ջրամատակարարումը:

Մայիսի 24-ին ժամը 09:30-16:00-ն կդադարեցվի Ճամբարակ քաղաքի Գ. Նժդեհ փողոցի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել