Ո՞ր դեպքում է պարտավորությունը համարվում նորացված

Պարտավորության ուժով մի անձը (պարտապանը) պարտավոր է մեկ այլ անձի (պարտատիրոջ) օգտին կատարել որոշակի գործողություն. այն է` վճարել դրամ, հանձնել գույք, կատարել աշխատանք, մատուցել ծառայություն և այլն, կամ ձեռնպահ մնալ որոշակի գործողություն կատարելուց, իսկ պարտատերն իրավունք ունի պարտապանից պահանջել կատարելու իր պարտականությունը:

Պարտավորությունները ծագում են պայմանագրից, վնաս պատճառելու հետևանքով և օրենքով նշված այլ հիմքերից:

Պարտավորությունը լրիվ կամ մասնակի կարող է դադարել օրենքով, այլ իրավական ակտերով կամ պայմանագրով նախատեսված հիմքերով:

Այժմ ներկայացնենք պարտավորությունը նորացմամբ դադարելու առանձնահատկությունները:

Այսպես. պարտավորությունը դադարում է կողմերի միջև գոյություն ունեցող սկզբնական պարտավորությունը նույն անձանց միջև մեկ այլ պարտավորությամբ փոխարինելու մասին համաձայնությամբ, որը նախատեսում է դրա այլ առարկա կամ կատարման այլ եղանակ (նորացում):

Կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցման և ալիմենտի վճարման պարտավորությունների նկատմամբ նորացում չի թույլատրվում:

Նորացումը դադարեցնում է սկզբնական պարտավորության հետ կապված լրացուցիչ պարտավորությունները, եթե այլ բան նախատեսված չէ կողմերի համաձայնությամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել