Ծառը կոտրվել և ընկել է ավտոճանապարհին՝ այն դարձնելով երկկողմանի փակ

Մայիսի 23-ին, ժամը 22։30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Արեշ 14-րդ փողոցի թիվ 40 շենքի մոտակայքում ուժեղ քամուց ծառը շրջվել է անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ ծառը (մոտ 10 մ) արմատախիլ է եղել և շրջվել ավտոճանապարհին, ինչից ավտոճանապարհը երկկողմանի փակվել է։

Փրկարարները սահմանազատել են տարածքը ծառը հեռացնելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել