Ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ Նոր Նորք վարչական շրջանի Գալշոյան փողոցի առանձին հատվածներ մայիսի 23-ից հունիսի 20-ը, ժամը 21:00-07:00-ն փակ են լինելու:
Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
Գործընթացի արդյունավետության ապահովման համար վարորդներին հորդորում ենք տրանսպորտային միջոցները գիշերային ժամերին չկայանել Գալշոյան փողոցի երթևեկելի մասում:
![](https://iravaban.net/wp-content/uploads/2024/05/photo_2024-05-22_20-55-23.jpg)