«Հազար անգամ ասել եմ՝ ի՞նչ գործ ունի արքեպիսկոպոսը փողոցներում, որն է դրա հաճույքն ընդհանրապես»․ Բագրատ Սրբազան

«Ես ոչ առաքյալի լուսեպսակ եմ ուզում, ոչ էլ իմ ընկերները, ես հազար անգամ ասել եմ՝ ի՞նչ գործ ունի արքեպիսկոպոսը փողոցներում, ի՞նչ գործ ունի, ինչո՞ւ, որն է դրա հաճույքն ընդհանրապես»,-այս մասին Կաթողիկե Սբ․ Աստվածածին և Սբ․ Աննա եկեղեցու բակում օրվա ամփոփման ժամանակ ասաց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը։

«Էս մարդիկ չեն հասկանում նման բաները, ողբերգությունը։ Իրենց կառուցվածքը, ընկալումները լրիվ ուրիշ տեղ են։ Իրենք ո՛չ հայրենիք ունեն, ո՛չ Հայաստան ունեն, ո՛չ հայության հետ աղերս ունեն, ո՛չ գիտեն՝ ինչ որակ է դա, ո՛չ էլ Աստված ունեն։ Սովորել են մի երկու հատ սեմինարի թուղթ, երկու էջանոց և այդ արժեքնեով ապրում են, ապրում են, թե ինչ են անում, չգիտեմ։

Մեր ուզածը լրիվ ուրիշ բան է, մեր ուզածը Ավետյաց երիկիր է, մեր ուզածը պետություն է, որն արժանապատվություն է տալիս իր քաղաքացիներին, որի, անկախ ազգությունից, քաղաքացի լինելը մեծագույն պատիվ է և հնարավորություն»,-ասաց Սրբազանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել