Համար առաջին ամբիոնը դարձել է մարդկանց ամենավերջին խոսքերն արտահայտելու պատվանդան․ Բագրատ Սրբազան

Մենք գտնվում ենք պետության «կռախի» մեջ։ Այս մասին այսօր՝ մայիսի 22-ին, Կաթողիկե Սբ․ Աստվածածին և Սբ․ Աննա եկեղեցու բակում օրվա ամփոփման ժամանակ ասաց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը։

«Համար առաջին ամբիոնը դարձել է մարդկանց ամենավերջին խոսքերն արտահայտելու պատվանդան։ Սա պետության տեսք չէ։ Մանավանդ, խոսում ես նրա մասին, ով դիմացդ կանգնած չէ։ Դիմացդ կանգնած լինի խոսես, կասեմ՝ լավ, ասեց մարդը, մենք էլ լռեցինք։

Փաստորեն, թիկունքից խոսել է նշանակում կամեռաների առջև առյուծ կտրել է նշանակում, և ամոթ է սա։ Մենք մեր ճանապարհից դուրս չենք գալու, ոչ էլ մեր օրակարգից ենք դուրս գալու»,-ասաց նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել