Երևանում և Վանաձորում գազամատակարարման դադարեցումներ կլինեն

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ մայիսի 23-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի թիվ 16 և 16ա շենքերի գազասպառողների գազամատակարարումը։

Մայիսի 23-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Հակոբյան, Սայաթ-Նովայի, Կամոյի, Արաբկիր, Այվազովսկու, Ռ.Մելիքյան, Մուրացանի, Լագերի, Զ.Անդրանիկի և Նաիրի փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել