«Ես դա ո՛չ 2018 թվին կարայի ասեի, ո՛չ 2019, ո՛չ 2020, ո՛չ 2021, ո՛չ 2022, ոչ էլ՝ 2023»․ Փաշինյան

«Ես ասացի, որ իրականում հայեցակարգային բանավեճ է տեղի ունենում, և այդ ձևակերպումը պատահական չօգտագործեցի, որովհետև հայեցակարգային բանավեճ կարող է լինել՝ այդ թվում քաղաքական համախոհների միջև, այդ թվում՝ նույն ընտանիքի անդամների միջև, այդ թվում՝ նույն հանրության տարբեր ներկայացուցիչների միջև։ Երբ որ մենք ասում ենք հայեցակարգային պայքար՝ այդ երանգը նկատի ունենք, որ մենք համարում ենք սա խոսակցություն մեր և մեր միջև։ Սա շատ կարևոր արձանագրում է, որովհետև այսօր ընդդիմադիր հարթակներից հնչող շատ ձևակերպումներ մենք ինքներս ենք ժամանակին օգտագործել շատ ավելի բարձր, շատ ավելի կոշտ, շատ ավելի հավատալով դրան։

Նաև շատ կարևոր է, երբ որ մեզ մեղադրում են, ասում են՝ դուք սա եք ասել, սա եք ասել, ես սա շատ կարևոր խոսակցություն եմ համարում՝ այդ քննադատությունը և դրան պատասխանելը։ Առիթ ունեցել եմ ասելու, որ երբ դու խորապես հավատացած լինելով գնում ես մի ճանապարհով, այդ ճանապարհին տեսնում ես նշաններ և սկսում ես կարդալ, հասկանում ես, որ գնում ես սխալ ճանապարհով, առաջնորդությունը հենց այդտեղ է, որ դու առաջնորդում ես քո հանրությանը՝ հասկանալու այն իրողությունները»,-այսօր՝ մայիսի 22-ին ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Փաշինյանը»,-այսօր՝ մայիսի 22-ին ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել