«Ուրախ եմ, որ կարողացա հասնել նրան, որ Լուկաշենկոն դա ասաց հրապարակային»․ Նիկոլ Փաշինյանը՝ Բելառուսի նախագահի Ադրբեջան այցի մասին

«Այո, Լուկաշենկոն ճիշտ է ասել։ Ուրախ եմ, որ կարողացա հասնել նրան, որ ինքը դա ասաց հրապարակային։ Էլի կան մարդիկ, որ իրենք էլ պիտի հրապարակային ասեն»,-այս մասին ԱԺ-ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հիշեցնենք, որ Լուկաշենկոն ասել էր Ալիևին. «Հիշեցի պատերազմից առաջ մեր զրույցը, երբ ճաշի սեղանի շուրջ քննարկում էինք, որ պատերազմում կարելի է հաղթել»:

Հարցին պատասխանելու ընթացքում նա նշել է նաև, որ 2020 թվականի պատերազմի նախապատրաստությանը, ոչ հայկական կողմից, մասնակցել են Հայաստանի դաշնակիցները։

«Ես ՀԱՊԿ 2 երկիր գիտեմ, որ մասնակցել են նախապատրաստությանը»,-նշել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել