«Մենք ամբողջությամբ սատարում ենք այս շարժմանը»․ Սերժ Սարգսյան

«Մենք սատար կկանգնենք այն թեկնածուին, որին կառաջարկի Բագրատ Սրբազանը»,-լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը։

Նրա խոսքով՝ Սրբազանի հետ հանդիպելու հրավեր չի ստացել, սակայն ավելի վաղ նրա հետ հանդիպելու առիթ ունեցել է։ Սարգսյանը նշեց, որ դա եղել է «ոչ այսօր, ոչ երեկ, ոչ էլ երեկ չէ, առաջին օրը»․ «Կարծում եմ՝ շարժումը լավ թափ է առել, և բոլոր հնարավորությունները ճիշտ օգտագործելու պարագայում հնարավոր է, որ կհասնի հաջողության։

Իմ կարծիքով իշխանությունները ոչ թե քննադատում են, այլ հիմնականում զրպարտում են ցանկացած ընդդիմադիր հայացք ունեցող մարդու, ցանկացած մարդու, ով մտահոգ է իր հայրենիքի ապագայով, ցանկացած մարդու, ով դեմ է հասարակությանը մասերի բաժանելուն և այլն։

Մենք ամբողջությամբ սատարում ենք այս շարժմանը»։

3-րդ նախագահ չմեկնաբանեց քաղաքական մեծամասնության այն պնդումները, թե շարժման հետևում ինքը կամ ՀՀ 2-րդ նախագահն է կանգնած․ «Վախենում են, թող գնան խաչակնքվեն, ժողովրդական մեթոդներն ինչպիսի՞ն են, վախեցած մարդը ինչ ա անում։ Թող գնան վախերը չափեն, սառը ջուր խմեն։ Մենք վերադառնալու որևէ ցանկություն չունենք, ակնկալիք չունենք։

Մեզ ոչ թե իշխանություն է պետք, մենք հետապնդում ենք իշխանափոխության գաղափարը»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել