Վթարային ջրանջատում Երևանում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, մայիսի 22-ին ժամը 15:00-20:00-ն կդադարեցվի 1, 2 զանգվածների ջրամատակարարումը՝ ամբողջությամբ։

Մայիսի 22-ին ժամը 15:30-18:00-ն կդադարեցվի Սարմեն, Զարոբյան փողոցների ջրամատակարարումը:

Մայիսի 22-ին ժամը 15:30-20:00-ն կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի Նոր Արեշ 50 փողոցի ջրամատակարարումը:

Մայիսի 22-ին ժամը 16:00-20:00-ն կդադարեցվի Շարուրի փողոցի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել