Արարատի մարզի նախկին դատախազ Սարգիս Մնացականյանն ազատվել է աշխատանքից` սեփական դիմումի համաձայն և նշանակվել գլխավոր դատախազության «Հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող» վարչությունում` որպես ավագ դատախազ: Այս մասին հայտնում են Դատախազությունից: