ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Տավուշի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են անցկացրել անհատ ձեռնարկատեր Աիդա Իսրայելյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում (Տավուշի մարզ, ք. Իջևան):
Հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի՝ աշխատանքի հետ անհամատեղելի խախտումներ, որոնց հիմքով, Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ, օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է:
Մասնավորապես՝
– հանրային սննդի օբյեկտում չեն եղել առանձին տեղադրված ձեռքերի և հումքի լվացման լվացարաններ (սպասքի, հումքի և ձեռքերի լվացման համար առկա է մեկ լվացարան),
– սննդի կառույցի պատերը, հատակը չեն ունեցել հարթ մակերես, պատված չեն եղել անջրանցիկ, չներծծող, լվացվող նյութերից, առկա է եղել բորբոս,
– սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումները եղել են ոչ նորոգ վիճակում,
– Չի պահպանվել սարքավորումների և գույքի մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման գործընթացների պարբերականությունը։
Սահմանվել է անհամապատասխանությունները վերցնելու ժամկետ:
![](https://iravaban.net/wp-content/uploads/2024/05/441508695_841353384695715_5274528304171231124_n.jpg)
![](https://iravaban.net/wp-content/uploads/2024/05/442435652_841353388029048_6491001080332534065_n.jpg)