3 տարեկան երեխան պատուհանը բացել է և վայր ընկել

Մայիսի 18-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 22։10-ի սահմաններում Ներքին գործերի նախարարության ոստիկանության  Չարենցավանի բաժին հաղորդում է ստացվել «Աբովյան» բժշկական կենտրոնից, որ բնակարանի պատուհանից վայր ընկնելու հետևանքով բուժօգնության է տեղափոխվել 3 տարեկան երեխա։

Ոստիկանները պարզել են, որ երեխան շտապօգնության ավտոմեքենայով «Աբովյան» ԲԿ-ից տեղափոխվել է «Ուիգմոր քլինիք» բժշկական կենտրոն, որտեղ վերջինիս առողջական վիճակը գնահատվել է կայուն ծանր:

Դեպքի վերաբերյալ Iravaban.net-ը խոսել է ՔԿ մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանի հետ։ Նա հայտնեց հետևյալը․

«Դեպքի առթիվ ունենք նախաձեռնված քրեական վարույթ Քրեական օրենսգրքի 248-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, այսինքն՝ երեխայի կյանքի անվտանգության ապահովման կամ առողջության պահպանման պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է երեխայի մահ կամ առողջությանը ծանր վնաս։

Նախաքննություն է իրականացվում, հանգամանքները պարզվում են, նախնական քննությամբ ստուգման ենթակա տվյալներով, հսկողությունից դուրս մնալով, 3 տարեկան երեխան պատուհանը բացել է և վայր ընկել»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել