ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանն ի պատասխան Վահագն Ալեքսանյանի այն հայտարարության, թե շարժումը եթե հաջողի, ինչ կլինի, ասաց, որ շարժման պահանջն այս փուլում իշխանափոխությունն է։
«Ասում է՝ ես երաշխավորում եմ՝ կլինի Արցախի պատմությունը, անհնար է զսպել ու չհարցնել՝ պայմանավորվե՞լ եք արդեն, էլի հարձակվելո՞ւ են։ Գիտե՞ք՝ որն է Ձեր ու այդ փաստաթղթի տարբերությունը Ձեր ստորագրածի․ այդ փաստաթուղթը, մոռանում եք ասել, որ չե-ղարկ-վել է, այդ փաստաթուղթը ստորագրած մարդու կողմից և Դուք դրա մասին իրազեկվել եք։
Չգիտեմ՝ Դուք ում եք մեղադրում, էստեղից արդեն բան ա դարձել, դաշնակցականների կողմից, ո՞ր մեկն է դաշնակցական։ Սամվել Շահրամանյանը չի եղել երբեք դաշնակցական, դաշնակցական է Դավիթ Իշխանյանը, ու եթե մի քիչ մարդ լինեիք, չասեմ, որ մի քիչ հայ լինեիք, այդ մարդու անունը, որ հիմա Բաքվի բանտում է գտնվում, գոնե չէիք շահարկի»,-նշեց նա։
Ռուբեն Ռուբինյանն ընդհատեց՝ ասելով, որ նկատողություն կամ նախազգուշացում է հայտարարվում։
«Ինչ ուզում եք կարող եք ասել, բայց ձեր ղեկավարին նվիրված երգ կա Ադրբեջանում, ես հիմա միացնում եմ Լոս Անջելեսում թուրքերի հակահայ հավաքի ձայնը, դաշնակցություն չեն վանկարկում, այլ ընդդիմադիր գործիչ չեն վանկարկում, Փաշինյան են վանկարկում»,-ասաց Վարդանյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։