«Ես եղբայր չեմ ուրացել»․ Բագրատ Սրբազանն անդրադարձել է Վազգեն Սարգսյանի եղբորը

Սուրբ Աննա եկեղեցու բակում, օրվա ամփոփման ժամանակ Բագրատ Սրբազանը նշեց, որ պետք է «մի անձի» անդրադառնա, Արամ Զավենի Սարգսյանին, Վազգեն Սարգսյանի եղբորը։

Սրբազանի խոսքով՝ Սարգսյանը «օրը 4 անգամ իրեն է անդրադառնում, ինչ ասես, որ չի ասում»։

«Ուրեմն, հստակ ասում եմ, Արամ Սարգսյան, Զավենի որդի, ես մյուսների նման քեզ չեմ ասելու՝ մեր սպարապետ Վազգեն Սարգսյանի քույր, չեմ ասելու, ինձ թույլ չեմ տա, որովհետև չեմ ուզում վիրավորած լինել, բայց հստակ ասում եմ՝ ես եղբայր չեմ ուրացել: Իմ եղբոր արձանը չեն պղծել, իմ սպարապետի արձանն են պղծել, բայց իմ եղբորը չեն պղծել։ Իմ եղբոր վաստակը չեմ փաթաթել և արծաթի հետ մի նժարի վրա դրել, մի մոռացի՝ ինչպես էիր խոնարհվում իմ և Միքայել Սրբազանի ձեռքի վրա»,-նշեց Բագրատ Սրբազանը։

Նրա խոսքով՝ Արամ Սարգսյանի անցած ճանապարհը այլ մարդու ամոթ կբերեր։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել