Բագրատ Սրբազանը հայտնեց՝ վաղը որ ուղղություններով պետք է գնա

«Վաղը՝ առավոտյան ժամը 10-ին, կշարժվեմ դեպի համալսարան (ԵՊՀ), հետո Ժուռնալիստների միություն՝ մեր գնահատանքը վերստին մեր լրագրողներին հայտնելու։ Հետո մետրոյով կգնամ Գարեգին Նժդեհ կայարան, գնանք, տեսնենք՝ 3-րդ մասի մեր ժողովուրդն ինչպես է։ Արվետսի ինստիտուտին խոստացել եմ, բայց հաջորդիվ, կներեն ինձ, ուղղակի հանգամանքները փոխվեցին։

Շարունակաբար, բոլորին նորից ասում եմ, ճնշումը պետք է ավելացնել, մինչև որոշակի հանգրվանքի հասնենք։ Առաջիկա օրերին կոնկրետ լուծումների և քայլերի մասին ձեզ կտեղեկացնեմ, շատ չեմ ուշացնի։ Մենք հանդիպումներ ենք ունենում մարդկանց հետ, երեկ կարևոր հանդիպում ենք ունեցել, վաղը, մյուս օրը, քաղաքական դաշտը շատ լայն է, փորձում ենք ժամանակի մեջ տեղավորվել»,-ասաց Բագրատ Սրբազանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել