Բագրատ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցում գտնվողների հետ զրույցում ասաց․ «Ինձ երբեմն, որ ասում են ժամանակ չունեմ, ես ասում եմ՝ ժամանակ միշտ ունես, կախում ունի, թե դու գտնվում ես այդ ժամանակի իշխանության ներքո, թե ժամանակն է գտնվում քո իշխանության ներքո։ Եթե ժամանակ չունես, նշանակում է՝ դու անցողիկ ես։ Ժամանակը չի անցնում, ժամանակը միշտ կանգնած է, դու ես անցնում։
Փառք Աստծո, որ անձրև եկավ, հիմա տաճարում խոսում ենք միասին։ Ես շատ լավ եմ, Փառք Տիրոջը, ամենալավը, որովհետև դուք եք լավ։ Այս օրերին այնքան լույս եմ տեսել, այնքան հույս, այնքան ուրախություն ու ժպիտ, ոչ միայն տեսել եմ, այլև վերցրել։ Անշուշտ, տխրություն ու թախիծ էլ եմ տեսել շատ, բայց այն լույսը, ուրախությունը, հույսը, որ ճառագում է ձեզնից, աննկարագրելի զգացումներ է արթնացնում մեր մեջ»։