«Ձեզ պի՛նդ պահեք, Փաշինյան ջան»․ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզ, և այցի մասին գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում։

«Այս տարի երկրորդ անգամ եղա Էջմիածին քաղաքի «Երվանդ Օտյանի» անվան թիվ 7 հիմնական դպրոցի նորակառույց մարզադահլիճում, որտեղ իրականացվել են արձանագրված թերությունների վերացման աշխատանքներ:

Հետևեցի Արաքս համայնքի Արտիմետ բնակավայրի «Ժորա Հակոբյանի» անվան միջն. դպրոցի մարզադահլիճի աշխատանքների ավարտական ընթացքին:
Նախորդ անգամ արձանագրված թերությունները շտկված էին»,-հայտնել է նա։

Գայ բնակավայրում չնախատեսված կանգառի ժամանակ բնակիչների հետ է զրուցել։ Բնակիչներից մեկն ասաց․ «Մենք ձեզ աջակցել ենք, աջակցում ենք։ Ձեզ լավ պահեք, պինդ պահեք, Փաշինյան ջան»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել