Քննիչը պարտավոր է տուժողին, նրա ներկայացուցչին, քաղաքացիական հայցվորին, քաղաքացիական պատասխանողին կամ նրանց ներկայացուցիչներին գրավոր տեղեկացնել քրեական գործով վարույթը կասեցնելու մասին և միաժամանակ պարզաբանել, որ քրեական գործով վարույթի կասեցման մասին որոշումը կարող է բողոքարկվել սույն օրենսգրքով նախատեսված կարգով:
Քրեական գործով վարույթը կասեցնելուց հետո քննիչն ինչպես անձամբ, այնպես էլ հետաքննության մարմնի միջոցով`
Պարտավոր է միջոցներ ձեռնարկում հայտնաբերելու և որպես մեղադրյալ ներգրավվման ենթակա անձին.
2) միջոցներ է ձեռնարկում մեղադրյալի գտնվելու տեղը պարզելու կամ քննությունից խուսափող մեղադրյալին հետախուզելու ուղղությամբ:
Ինչպես նաև անհրաժեշտության դեպքում քննիչը, օրենքով նախատեսված դեպքերում, կարող է կատարել քննչական համապատասխան գործողություններ: