Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի ընդունելության ժամանակ քննարկվել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցությունները, Իսրայելի հարձակումները Գազայի վրա, տարածաշրջանի վերջին իրավիճակը, տարածաշրջանային և գլոբալ իրադարձությունները։
Այս մասին գրում է Anadolu գործակալությունը։
Նախագահ Էրդողանը հանդիպման ժամանակ ասել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացում արձանագրված առաջընթացը հուսադրող է։ Նախագահը դրական արդյունքներ է ակնկալում մայիսի 10-ին Ալմաթիում կայանալիք հանդիպումից և ընդգծել է, որ խաղաղության պայմանագիրը պետք է հնարավորինս արագ ստորագրվի։ Նրա խոսքով, տարածաշրջանը պետք է հասնի այն կայունությանը, որին ձգտում է։
Նախագահը հայտարարել է, որ Թուրքիան կշարունակի աջակցել Ադրբեջանին բոլոր ոլորտներում։