Հորդորում ենք խստագույնս պահպանել ՀՀ օրենքները, տվյալ դեպքում՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի դրույթները. ԱԱՏՄ

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Հաշվի առնելով ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում ստացվող տեղեկություններն այն մասին, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի, հավաքների, իսկ չմասնակցելու դեպքում սպառնում հեռացնել աշխատանքից,
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը hայտնում է՝

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 1-ին հոդվածի համաձայն՝ օրենսգիրքը կարգավորում է կոլեկտիվ և անհատական աշխատանքային հարաբերությունների ծագման, փոփոխման և դադարման հիմքերն ու իրականացման կարգը, աշխատանքային հարաբերությունների կողմերի իրավունքներն ու պարտականությունները,

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 3.1-ին հոդվածի համաձայն՝ աշխատանքային օրենսդրությամբ խտրականությունն արգելվում է (Խտրականություն է համարվում նաև քաղաքական հայացքների պատճառով ցանկացած ուղղակի կամ անուղղակի տարբերակում, բացառում կամ սահմանափակում)։
Բոլոր այն դեպքերում, երբ կխախտվեն քաղաքացիների աշխատանքային օրենսդրությամբ սահմանված իրավունքները և կլինեն աշխատանքից անօրինական ազատումներ քաղաքացիները կարող են դիմել ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին՝

[email protected] էլեկտրոնային հասցեով, 81-07 «Թեժ գծի» հեռախոսահամարով, կամ էլեկտրոնային հարցումների միասնական հարթակով (e-request.am):

Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրության դրույթները ենթակա են պարտադիր կատարման բոլոր գործատուների համար` անկախ նրանց կազմակերպական-իրավական և սեփականության ձևից:

Հորդորում ենք խստագույնս պահպանել ՀՀ օրենքները, տվյալ դեպքում՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի դրույթները»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել