Գաղտնիք չէ, որ 2018 թվականից ի վեր Հայաստանում սրվել էին հանրային տրամադրությունները դատական համակարգում կտրուկ, նույնիսկ կոշտ փոփոխություններ իրականացնելու համար․ Անի Մխիթարյան

Այսօր՝ մայիսի 8-ին, Արդարադատության ոլորտի բարեփոխումների, դատավորների գնահատման նոր համակարգի միջոցառումների ներկայացման քննարկման ընթացքում զեկույցով հանդես եկավ Վերաքննիչ դատարանի դատավոր Անի Մխիթարյանը։

Նա նշեց, որ դատավորների գործունեության գնահատման համակարգը և դրա կարևորությունը ներկայացնելու համար կցանկանա անդրադառնալ դրա ստեղծման ակունքներին․ «Դատավորների գործունության գնահատման համակարգը որպես ինստիտուտ առաջին անգամ մեր Հանրապետությունում իր օրենսդրական ամրագրումը ստացավ 2018թ․-ի ապրիլի 9-ին ուժի մեջ մտած Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքով։ Դա իրավական համակարգում նորամուծություն էր, դրա նախադեպը երբեք ներպետական օրենսդրությամբ նախատեսված չի եղել։

ԲԴԽ-ին նույն օրենսգրքով վերապահված էր դատավորների գործունեության գնահատման մեթոդաբանությունը, գնահատման համար անհրաժեշտ տվյալների համակարգը, անհրաժեշտ այլ մանրամասներ, ինչպես նաև դատավորների գործունեությունը գնահատելու ժամանակացույցը՝ ըստ համապատասխան տարիների, և դատավորների սահմանելու լիազորությունը։ Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ 2018 թվականից ի վեր Հայաստանում առավել քան երբևէ սրվել էին հանրային տրամադրությունները դատական համակարգում կտրուկ, նույնիսկ կոշտ փոփոխություններ իրականացնելու համար։ ԲԴԽ-ի առջև՝ որպես դատական իշխանության անկախության երաշխավորի, իր լիազորությունների շրջանակներում վերապահված էր ստեղծել այնպիսի գործուն կառուցակարգեր, որոնք մի կողմից կապահովեին դատական իշխանության անկախությունը, անխափան ու անցնում աշխատանքը, մյուս կողմից կամրապնդեին դատական իշխանության հեղինակությունն ու կբարձրացնեին հանրային վստահությունը»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել