Ինքը չի կարող Եկեղեցու հետ մարտնչել և որևէ մեկը չի կարող: Այս մասին երթի ժամանակ հայտնեց Բագրատ սրբազանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի ասուլսիսին հնչեցրած մտքին:
«Մարդիկ ուզում են ազատագրվեն այս ամբողջ կեղտոտ, մեղսալից, նվաստացած ու ստորացած վիճակից: Մարդիկ ուզում են հաշտ ապրել, ուժեղ ու հաղթանակած, չեն վախենում ոչ մի բանից, մարդկանց վախեցնողներն են վախենում ամեն ինչից:
Ճանաչեք ճշմարտությունը և ճշմարտությունը կազատի ձեզ, ես եկա, որ կյանք ունենաք և առավել կյանք ունենաք, ոչ սովորական կյանք, այլ անմահության կյանք, այս մարդիկ հավատում են ու փաստում այդ մասին»,- նշեց նա:
Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ եկեղեցու դեմ չի հակամարտում, իսկ եկեղեցին հակամարտում է, թե ոչ, ապա այդ հարցին Եկեղեցին պետք է պատասխանի: