Նիկոլ Փաշինյանը այսօր՝ մամուլի ասուլիսի ընթացքում, անդրադարձավ Բագրատ Սրբազանի այն հայտարարությանը, որ ՔՊ-ից բարձրաստիճան պաշտոնյաններ ներքին ուղերձներ են հղում՝ իրենց միանալու․ «Բարձրաստիճանը վերաբերվում է Կառավարությունը, նկատի ունեմ՝ ընտրության հարց է։ Էդ ո՞վ ա ում որևէ տեղից կապած պահում, որ մի հատ էլ ինչ-որ դավադրապաշտություններ են բան անում։ Նախ, ես ուզում եմ ասել, որ «Քաղաքացիական պայմանագիր» քաղաքական թիմը շատ կուռ է, և շարունակելու է լինել կուռ։ Գոնե դա ապացուցվել է փաստերով 2020-21թթ․ իրադարձություններով։ Այդ կարգի էժան «տրյուկները», թերևս իրենց մասին են խոսում»։