Եթե ժողովուրդը որոշում է, որ ինքը պատերազմ է ուզում, այլ ուղղությամբ է գնում, ես կփորձեմ ժողովրդին ներկայացնել ամեն ինչ․ վարչապետ

«Այսօր մարդիկ դուրս են եկել, բացահայտ պատերազմ են քարոզում։ Ո՞ւմ անունից են պատերազմ քարոզում, և ժողովրդի կամքը անկասելի է։ Ես այստեղ եմ ժողովրդի կամքով և այստեղ չեմ լինի ժողովրդի կամքով․ տասնյակ անգամներ եմ ասել»,- այս մասին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ այսօր՝ մամուլի ասուլիսի ընթացքում։

Նա հավելեց, որ այս ամբողջ պատմությունը նրա մասին է, որ 2021 թվականին էլ էին ասում ՝ ի՞նչ կապ ունի ժողովրդի կամքը․ «Ասում էին՝ իշխանությունը տուր մեզ, այդ իշխանությունը անտեր ա՞, որ տամ ձեզ։ Ես իշխանությունը կարող եմ տալ միայն իշխանության տիրոջը։ Իշխանությունը իշխանության տիրոջ ձեռքին է ամեն օր, ամեն օր։ Եթե ժողովուրդը որոշում է, որ ինքը պատերազմ է ուզում, այլ ուղղությամբ է գնում, ես կփորձեմ ժողովրդին ներկայացնել ամեն ինչ, և այդ եմ անում։ Մենք պատերազմից չվախենալն էլ ենք ի ցույց դրել, բայց պարզվեց, որ պատերազմի հետ առնչություն մի մասը խնդիր ունի շատ, թե քիչ նպաստավոր դարձնելու՝ իշխանափոխություն անելու առիթ դարձնելու։ 100 անգամ ասել եմ, այն պահին, որ ժողովուրդը չի ուզենա, որ ես լինեմ վարչապետ, ես չեմ լինի վարչապետ»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել