Վաղը մեկնելու եմ Մոսկվա՝ նախագահելու ԵԱՏՄ բարձրագույն խորհդրի նիստը, նաև երկկողմ հանդիպում կունենամ ՌԴ նախագահի հետ: Այս մասին ասուլիսի ժամանակ նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Օրակարգը ՌԴ-ի հետ շատ բազմազան է։ Գիտեք, որ այս ընթացքում կան բազմաթիվ կուտակված խնդիրներ և դրանց մի մասը բարձրաձայնվել են։ Մենք երբեք չենք եղել այն կարծիքին, որ այդ հարցերը բարձրաձայնվում են բարձրաձայնվելու համար, դրանք բարձրաձայնվում են ՀՀ-ՌԴ բարեկամական հարաբերությունների համատեքստից նեգատիվ նյուանսերը հանելու նպատակով։
Իհարկե, քննակելու ենք ամբողջ օրակարգը մեր հարաբերությունների՝ և՛ երկկողմ, և՛ բազմակողմ մենք կքննարկենք»,-նշել է Նիկոլ Փաշինյանը։