Փաշինյանը՝ Արցախից բռնի տեղահանվածների աջակցության նոր ծրագրերի մասին

Վարչապետ Փաշինյանը այսօր՝ մայիսի 7-ին՝ ասուլիսի ընթացքում անդրադարձավ Արցախից տեղահանված հայրենակիցներին․ «ԼՂ-ց բռնի տեղահանված մեր քույրերի և եղբայրների բնակապահովման ծրագրի հետ կապված պետք է ուրախությամբ ասեմ, որ մենք առաջիկայում կընդունենք ծրագիրը, և կարծում եմ՝ ստացել ենք բավականին լավ ծրագիր։ Հիմա ուզում եմ շատ կարճ ներկայացնել։ Ամբողջական փաթեթը Կառավարության նիստում կամ փոխվարչապետի  կողմից ամբողջական կներկայացվի։

Մենք որոշել ենք 3 ուղղությամբ աջակցել բռնի տեղահանված մեր քույրերին և եղբայրներին։ Առաջինը՝ տներ կառուցելու հարցում, երկրորդը՝ տներ ձեռք բերելու, և կարևոր որոշում ենք կայացրել, որ այն մարդիկ, ովքեր ունեն գործող հիփոթեքային վարկ՝ իհարկե որոշակի սահմանափակումներով, այդ նույն տրամաբանությմաբ աջակցություն կցուցաբերենք նաև նրանց։ Երրորդ ուղղությունը՝ կան ընտանիքներ կամ տարեց մարդիկ, ովքեր օբյեկտիվորեն այս ծրագրերին մասնակցություն չեն ունենա, որովհետև բնակարան ձեռք բերել և այլն, այդ գործողությունները նրանք կարող է՝ չկարողանան անել։ Այս ուղղության համար նաև սոցիալական բնակապահովման ծրագիր ենք անում, որպեսզի նման կարգավիճակ ունեցող մարդիկ ունենան սոցիալական բնակարան։ Եթե, իհարկե, իրենք ուզենան նման տարբերակ, և չասեն՝ մեզ հասանելիք գումարը տվեք, մենք կարող ենք իրականացնել»։

Բազային գումարը, որը պետք է տրամադրվի 3 միլիոն դրամն է, որը ավելանալու է գործակիցներով՝ մինչև 5 միլիոն դրամ։ Նշված գումարը 1 անձի չափով է։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել