«Ո՞վ է ձեզ ասել, որ ամբողջ ձայնագրությունն են հրապարակել»․ Նիկոլ Փաշինյանը փակագծեր է բացում

«Ընդդիմության հայտնի դեմքերից մեկը եթերում նստած կասկածի տակ է առնում ՀՀ-ում ազատ, արդար ընտրություններ իրականացնելու նպատակահարմարությունը։ Սա նշանակում է՝ կասկածի տակ է դրվում ՀՀ ինքնիշխանությունը։ Պատերազմը ներքին և արտաքին շատ ուժերի անհրաժեշտ է առանց ընտրությունների իշխանափոխության համար։ Միայն այդ սցենարն է դա հավանական դարձնում»,-ասուլիսի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նաև թվարկեց այն մարդկանց, ովքեր աջակցում են այս սցենարին և ՀՀ-ում մարիոնետային իշխանության հաստատմանը։

«Դրանք են՝ օտար երկրներում ծվարած նարկոբարոնները, կրիմինալներ, որոնք իմ ունեցած հավաստի տեղեկությամբ՝ հավաքագրված են օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից։ Բացի այդ, ՀՀ նախկին բարձրաստիճան պաշտոնյա, ով հայտնի է նրանով, որ իրեն ձայնագրել են, ձայնագրությունը հրապարակել։ Ո՞վ է ձեզ ասել, որ ամբողջ ձայնագրությունն են հրապարակել։ Դրա  մի մասն օգտագործվել է որպես ահաբեկման գործիք։ Մենք հստակ տեղեկություն ունենք, որ այն կատարվել է օտարերկրյա հատուկ ծառայության կողմից, իսկ մյուս մասը՝ այդ պաշտոնյային որպես ազդեցության գործիք օգտագործելու նպատակով»,-նշել է Նիկոլ Փաշինյանը՝ բաց հայտարարելով, որ խոսքը Արթուր Վանեցյանի մասին է։

Փաշինյանը ասել է նաև, որ դա ձայնագրության ամբողջական տարբերակը չէ և հարց է հնչեցրել՝ ուրիշ ինչ կարող էր լինել դրանում։

«Օրինակ՝ ինչ կարող է պարզվել։ Կարո՞ղ է պարզվի, որ ձայնագրության մեջ կարող էր լինել խոսակցություն այն մասին, որ լինելու ԱԱԾ տնօրեն, չունենալով որևէ թույլտվություն, բանակցում էր նախկին նախագահի փեսայի հետ (Միքայել Մինասյան-խմբ․) ԶՊՄԿ-ի մի մասը իր եղբոր անունով գրելու վերաբերյալ։ Չեմ բացառում, որ այլ բաներ էլ կարող են լինել։ Հիմա, այդ մարդիկ հայրենիքի մասին են խոսո՞ւմ»,-նշել է Փաշինյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել