«Ով սխալ հաշվարկով ու սխալ նպատակով է եկել, ես ինքս ասում եմ՝ թույլ չեմ տա, որ տեղի ունենա դա». Բագրատ Սրբազան

Հարցին, թե Երևանում այլ հոգևորականներ կմիանան՝ իրենց աջակցությունը հայտնելով, պատասխանեց՝ մի հատ երգ կա՝ հնարավոր է, այդ երգը լսեք։

«Մի հատ հարցրեք մարդկանց ամբիոնի վրա, որ կան, մի հատ երգ թող երգեն Կոմիտասից, մի բառ արտասանեն,  «Դավիթ Բեկ» օպերա լսած կա՞ն կյանքում, մի փոքրիկ քառատող կարդալով արտասանեն»։

Շնորհակալություն հայտնեց երթի մասնակիցներին՝ ասելով, թե երեկ իրենց «ճմռթված» են համարել, խնդիր չկա, նրանք էլ են իրենց հայրենակիցերը, մի քիչ մոլորված են տարբեր պատճառներով․ «Գիտեք՝ Դիլիջանն էլ ոլորաններ ունի, Շամշադինն էլ ոլորաններ ունի, մեր ճամփեքն էլ վերև-ներքև են, ամեն մարդ մի տեղ է, կան հողային ճանապարհներ, կան ասֆալտային ճանապարհներ, կան ջրափոսեր, ամեն մեկը մի տեղ հասնում է, մինչև գալիս է ուղիղ ճանապարհին հասնելու իր նպատակին։ Վստահ եմ՝ այդ ոլորանները մարդիկ կանցնեն, կպտտվեն, կպտտվեն, կգան այդ ուղիղ ճանապարհին, ճշմարտության ճանապարհին»։

 

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել