Ինչո՞ւ չեք գնացել և չեք պատրաստվո՞ւմ գնալ Կիրանց․ հարց՝ ՔՊ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանին

Այսօր՝ մայիսի 7-ին, Խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում, լրագրողի հարցին, թե ՔՊ պատգամավորները ինչո՞ւ չեն գնացել և  պատրաստվո՞ւմ են գնալ Կիրանց, ՔՊ քարտուղար Արթուր Հովհաննիսյանը պատասխանեց, որ զարմանում է այդ հարցից․ «Հայաստանի Հանրապետության վարչապետը գնացել է և ի սկզբանե ամեն բան շատ պարզ և ուղիղ, բոլոր դետալներով ներկայացրել է մեր հայրենակիցներին` ոչ միայն Կիրանցում, այլև Ոսկեպարում, Բաղանիսում, Բերքաբերում։ Ինչ վերաբերում է առանձին անհատների, այսինքն Ձեր հարցը գիտե՞ք ինչ է․ Դուք հիմա հարցնում եք՝ ինչո՞ւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, օրինակ, 250 անդամն էլ,  պայմանական 250, կամ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության 71 պատգամավորներն էլ, չեն գնացել և չեն զրուցել Կիրանցի մեր հայրենակիցների, կամ մյուս գյուղերի մեր հայրենակիցների հետ, որովհետև իշխանության ներկայացուցիչները, ի դեմս՝ վարչապետի, խոսել է։ Եթե ես այնտեղ չեմ, դա չի նշանակում, որ ՔՊ-ն այնտեղ չէ»։

Նա հավելեց, որ իրենք կանգնած են սահմանամերձ բնակիչների կողքին և միասին են հարցը լուծելու։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել