«Օդից վերցված հայտարարությունները և պնդումները մեկնաբանելու խնդիր չեմ տեսնում, առհասարակ»․ Հովհաննիսյանը՝ ՔՊ անդամների շարժմանը միանալու ներքին ուղերձների մասին

Մայիսի 7-ի խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ լրագրողի հարցին, թե Բագրատ Սրբազանը հայտարարել է, որ ՔՊ բարձրաստիճան անդամներն արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում իրենց շարժման միանալու համար, արդյոք բացառում են, որ նման ուղերձներ հղողներ կլինեն, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը պատասխանեց՝ չգիտեն՝ որտեղից են գալիս այդ հայտարարությունները, ինչ հիմնավորումներով, բայց առհասարակ ՀՀ-ն ժովորդավար երկիր է, հավաքների ազատությունն ապահովված է բոլոր քաղաքացիների համար։

«2018 թվականի ոչ բռնի, թավշյա ժողովրդական հեղափոխությունից հետո բազմիցս դուք ինքներդ ականատես եք եղել դրան։ Մնացածի առնչությամբ մեկնաբանություն չունեմ, որովհետև չգիտեմ՝ ինչի մասին է խոսքը, ՔՊ-ն այս պահին ամբողջապես լծված է ՀՀ անտվանգությունն ապահովելու գործում, սահմանազատման և սահմանագծման գործընթացն առաջ տանելու գործում»,-ասաց Հովհաննիսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել