Եզդիական համայնքի ներկայացուցիչները՝ Բագրատ Սրբազանի կողքին

Եզդիական համայնքի ներկայացուցիչները միացել են Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի գլխավորած երթին։

Նա ողջունեց համայնքի ներկայացուցիչներին։

«Կիրանցում, Ոսկեպարում, ավելի շատ Կիրանցում, մեր սիրելի եզդիական համայնքի եղբայրները, տարբեր ժամերի, օրերի անընդհատ այցելել են մեզ։ Ողջունում եմ ձեզ, մեզ համար կարևոր է ձեր ներկայությունը։ Հայաստանը նաև ձեր պետությունն է և դուք ունեք մեծ վաստակ պետության կայացման գործում»,-ասաց Սրբազանը։

Իրավապաշտպան, «Եզդիների տուն» ազգային շարժման հիմնադիր Այսեր Իսայանն ասաց, որ եզդի ազգի զավակների արյունով էլ է կերտված հայոց պետականության հիմքը։

«Բոլոր դարերում միակ անդավաճան ազգն է եղել, որ մինչև վերջ պայքարել է, հայ ազգի հետ միասին կիսել է Մեծ եղեռնը։ Պայքարին իմ միանալը մեկ նշանաբան ունի, որ իմ երեխան ու ձեր երեխան իրենց հայրենիքում, անվտանգ պայմաններում, իրենց օրորոցը դնելու տեղ ունենան, որ մայրն իր երեխայի համար իր մայրենի լեզվով օրորոցային երգի ու չվախենա, որ կարող է յաթաղան ճոճվի։ Եզդի ազգը Հայոց հարցի և Արցախի հարցի բոլոր ժամանակների պահանջատերն է։ Որովհետև եղբայրը եղբոր թասիբը քաշողն է, իսկ ես եղբայր եմ, իմ ազգը եղբայր է»,-նշեց նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել