34 ժամ գազ չի լինի 15-ից ավելի բնակավայրերում

Տեխնիկական անհրաժեշտությունից ելնելով՝ մայիսի 7-ին և 8-ին նախատեսված պլանային աշխատանքները տեղափոխվել են և կիրականացվեն մայիսի 14-ին ժամը 09:00-ից մինչև մայիսի 15-ը ժամը 19:00-ն ժամանակահատվածում, ինչի պատճառով կդադարեցվի Արագածոտնի մարզի Արտաշավան, Սաղմոսավան, Ուշի, Կարբի, Օհանավան, Փարպի, Բազմաղբյուր, Ղազարավան, Բյուրական, Անտառուտ, Ագարակ, Կոշ, Ուջան, Աղձք, Ոսկեհատ բնակավայրերի և Աշտարակ քաղաքի Տանձանոց թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել