«Դուք, իհարկե, փորձում եք վարչապետից անկախ դատախազի «իմիջ» ստեղծել»․ Լիլիթ Գալստյանը՝ Գլխավոր դատախազին

Այսօր՝ մայիսի 6-ին՝ ԱԺ նիստի ընթացքում, պատգամավոր Լիլիթ Գալստյանը խոսեց Գլխավոր դատախազության տարեկան հաղորդման մասին․ «Դատախազական համակարգի վստահության հիմնական աղբյուրը անկախությունն է։ Նախանձելի վստահությամբ ուղերձում նշում եք արձանագրված ձեռքբերումների և շոշափելի արդյունքների մասին՝ համոզումով, թե պայքարել եք հանուն հանրային բարիքի և օրենքի գերակայության։

Սա թղթի վրա․ իսկ իրականում՝ հայտարարված արժեքներն ու իրականությունը միմյանց հետ որևէ աղերս չունեն։ Դուք, իհարկե, փորձում եք վարչապետից անկախ դատախազի «իմիջ» ստեղծել, բայց հենց Դուք եք ի սկզբանե կասկածի տակ դրել Ձեր անկախությունը՝ ստանձնելով վարչապետի հանձնակատարի առաքելություն։ Դատեք ինքներդ՝ կարելի՞ է արդյոք հավակնել ինքնուրույն, քաղաքական կողմնակալությունից զերծ Գլխավոր դատախազի կերպարին  և Կառավարության նիստում՝ դիմելով վարչապետին, արտասանում եք՝ «մեծարգո վարչապետ ես այդ գործով Ձեզ զեկուցել եմ» հակասահմանադրական արտահայությունը»։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել