«Ինչո՞ւ Վինի Թուխը և իրա փուչիկները մինչև հիմա բանտում չեն»․ ԱԺ նախագահը՝ Գլխավոր դատախազին

Այսօր՝ ԱԺ նիստի ընթացքում Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ ակնհայտ է, որ ընդդիմությունը փորձում է ամեն ինչ անել՝ Հայաստանին պատերազմի մեջ ներքաշելու համար․ «Խաղաղապահներին բերեք, հետո ասեք՝ նախկին իշխանությունը նենց վիճակ ստեղծեց, որ մենակով մեր անվտանգությունը չենք կարող ապահովել, ստեղծեք մի իրավիճակ, որտեղ կկարողանաք ՀՀ-ում իշխանափոխություն իրականացնել։ Իշխանափոխություն իրականացնելու համար, կարծում եմ, որոշ մարդիկ պատրաստ են հոգիները վաճառել, որոշներն էլ արդեն վաճառել են, և ոչ միայն հոգիները, այլ նաև ինչ-որ հնարավոր է վաճառել և զարմանում եմ, որ մտածում եք՝ Հայաստանի ժողովուրդը 2020 թվականի սեպտեմբերի 27-ի դեպքերից հետո չի հասկացել և չի հասկանում՝ թե ինչ է տեղի ունենում, որ ուժերն են ուղղորդում, ինչի համար են ուղղորդում»։

Նա նշեց, որ «քարեր հավաքելու» ժամանակն իրենց սերունդի վրա ընկավ․ «Մի բան կարող եմ ասել՝ դա չի ստացվելու, ես անձամբ, այս մարդիկ  այստեղ նստած, մենք չենք թողնելու, որ Հայաստանը իր անկախությունը կորցնի, Հայաստանը լինելու է հավերժ, Հայաստանի ժողովուրդն է որոշելու, թե ով լինի իշխանությունը։ Դու չէ, Վինի Թուխը չէ, Քոչարյան Ռոբերտը չէ, Սերժը չէ, այն, մնացածը չէ։ Հայաստանի ժողովուրդն է որոշելու»։

Սիմոնյանի փոխանցմամբ՝ կարող են 10 ամիսը մեկ ընդդիմությանը տանել ընտրության, և՝ հաղթել․ «Արծվիկ Մինասյանը եկել, ասում է՝ եկեղեցին, որը կանգնած է քաղաքական պրոցեսի ակունքներում, ցնդվելու բան է․ եկեղեցին ո՞նց պիտի կանգնած լինի քաղաքական պրոցեսի ակունքներում, գնացեք, կուսակցություն գրանցեք։ Չմտածեք, որ ես որևէ բան ունեմ Հայ Առաքելական եկեղեցու դեմ, ես դրա հետևորդն եմ և եկեղեցին լի է պարկեշտ, աստվածահավատ մարդկանցով»։

Սիմոնյանը հարց հնչեցրեց, թե ինչու «Վինի Թուխը և իր փուչիկները» բանտում չեն․ « Դա էլ է ժամանակի հարց, որովհետև էդ «վինիթուխները», էդ կաշառակերները, նստում էին Ազգային ժողովում, կեսից շատը՝ երկքաղաքացի, ՌԴ քաղաքացի։ Դա՞ էր ձեր հայրենասիրությունը»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել