Տանը մահացած երեխա է հայտնաբերվել․ ՔԿ-ից հայտնում են

Արմավիրի մարզի բնակավայրերից մեկում տանը հայտնաբերվել է մահացած 8 տարեկան երեխա։ Այս մասին Iravaban.net-ին հայտնում են Քննչական կոմիտեից։

«Դեպքի առթիվ, հանկարծամահության փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Իրականացվում է նախաքննություն։

Արտաքին զննությամբ մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Մահվան բուն պատճառները պարզելու նպատակով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Հանգամանքները պարզվում են քննությամբ»,-նշում են կոմիտեից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել