Այսօր՝ մայիսի 6-ին ԱԺ-ում կայացած ճեպազրույցի ընթացքում, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով մեկնարկած քայլերթին, նշել է․ «Քանի՞ անգամ կարելի է նույն տրամաբանությամբ փորձել այն, ինչ-որ մենք արել ենք։ Նույն ձևի, տարբեր դերակատարներով կրկնել և փորձել նույն բանը անել։ Հասկացանք, ասենք, նոր բան մտածեք։ Մեկ է՝ վերջում Վազգեն Մանուկյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, «բանանի» Միհրանին (Միհրան Պողոսյան-խմբ․), Վանեցյան Արթուրին, է՞լ ով կար, որ արդեն միացել է, բերելու են ցույց տան, ասեն՝ այս են այդ մարդիկ»։
Նա հավելեց, որ նույն նախկին դերակատարները գնում են, այլ դեմքով վերադառնում․ «Իսկ եթե եկան հավաքվեցին նույն 15-ից 20 հազարը, իրենք մանդատները վայր են դնելու և դուրս ե՞ն գալու քաղաքականությունից, ովքեր, որ կազմակերպում են»։
Սիմոնյանը վստահություն հայտնեց, որ ՀՀ-ում ժողովուրդը վստահում է սահմանազատման գործընթացին, գիտի, որ Հայաստանը պետք է խաղաղության մեջ ապրի, պատերազմ չի ուզում, չի պատրաստվում կրոնապետության գնալ։